News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։  Դրականների թվում կան նաեւ փոքր տարիքի երեխաներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարությունից:

Վարակակիրներից  8-ը` Ստեփանակերտ քաղաքի,  4-ը՝ Մարտակերտի  շրջանի,  1-ը՝  Մարտունու  շրջանի Հաղորտի համայնքի  բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  24 վարակակիր:  Բժիշկները 5  հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար եւ դիմում է  հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել (COVID-19)-ի դեմ, պահպանելով  Ձեր  եւ Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արեւիկ» բուժմիավորումում եւ շրջանային բուժմիավորումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ