Որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային։
«Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը։