News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կառավարությունում պատասխանատու պաշտոնյաները, Իրանից եկող բեռնատարների՝ Երեւան հասնելու համար, ընդգրկված են  հարցի կարգավորման մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Անտրաբանական է, որ բոլորս նետվենք ինչ–որ հարցի լուծման համար, դրա համար կան պրոֆեսիոնալ պատասխանատուներ։ Թիմը զբաղվում է, կարծում եմ՝ շուտով այդ հարցը լուծում կստանա։ Իհարկե Հայաստանի Հանրապետության սահմանը սկսում է  Մեղրիից եւ իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիրներ չունեն, ունեն խնդիր Երեւան հասնելու հետ։ Այդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, սակայն  դա հարմարեցված չէ խոշոր բեռնատարների համար»,– նշեց Վահան Քերոբյանը։

Նշենք, որ գրեթե երկու օր է՝ ադրբեջանական ԶՈՒ–երը փակել են Գորիս–Կապան միջպետական  ճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար, ինչպես նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները։ Խոսքը Մ2 ճանապարհի մասին է, որ Հայաստանին կապում է Իրանի հետ։

Էկոնոմիկայի նախարարն ասաց, թե Կառավարությունն ամեն ինչ անում է, որ  ժամ առաջ այդ ճանապարհները բացվեն. «Ինչքանով որ ես տեղյակ եմ հենց հիմա եռակողմ ձեւաչափով ինտենսիվ բանակցություններ են գնում, որ այդ ճանապարհը շուտափույթ բացվի»։

Էկոնոմիկայի նախարարը չասաց՝ ադրբեջանիցների կողմից փակված ճանապարհահատվածները Հայաստանի սուվերեն տարածք համարո՞ւմ է, թե՝ ոչ։ «Ես էդ տիպի հարցերի գիտակ չեմ, դա պետք է նայել, թե ինչ տիպի պայմանավորվածություններ են եղել։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ այդ ճանապարհի որոշ հատվածներ եղել են Խորհրդային  Ադրբեջանի  տարածքում, ինչու եք նման հարցեր տալիս»։

Վահան Քերոբյանը  հայտնեց, որ այսօր նախարարությունում քննարկվել են  շրջափակման մեջ ընկած գյուղերի բնակիչներին պարենով ապահովելու վերաբերյալ  հարցերը։  Նախօրեին հայտնի էր դարձել, որ ռուս սահմանապահներն էին  Որոտանի բնակիչներին սնունդ հասցրել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25–ին, ժամը 23։00-ից ադրբեջանական ԶՈՒ–երը  փակել են Գորիս–Կապան միջպետական  ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա եւ  հրաժարվում են բացել։ Նախորդ գիշեր տարհանվել էին ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։

Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել էր նաեւ, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհահատվածները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ