Ադրբեջանական եւ թուրքական բենզինը չի ներկրվի Հայաստան: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողներին տված հարցազրույցում կառավարության նիստից հետո ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիրը, որը թույլ կտա նոր որակի բենզալցակայանների ցանց ներդնել Հայաստանում:
«Դրանք օտարերկրյա ներդրողներ են: Նրանք բենզին են ներկրելու Ռուսաստանից եւ Վրաստանից: Ադրբեջանական եւ թուրքական բենզին չի ներկրվի»,- խոստացավ նախարարը: