News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները կփակեն Նյու Յորքի Metropolitan Correction Center դաշնային բանտը, որը միլիոնատեր մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի խորհրդավոր մահվան վայրն է, ով ներգրավված էր աշխարհի ազդեցիկ մարդկանց հետ կապերում, գրում է NPR-ը:

Բանտերի դաշնային բյուրոն հայտարարել է, որ օբյեկտում անվտանգության եւ ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խախտումներ են գրանցվել: Խնդիրներն արագ լուծելու համար որոշում է կայացվել փակել բանտը, առնվազն՝ ժամանակավորապես: Պարբերականը նշում է, որ դրանում ստուգումները սկսվել էին Էփշտեյնի մահից հետո:

Էփշտեյնը մահացած էր հայտնաբերվել 2019-ի ձերբակալությունից անմիջապես հետո: Պահակները, ովքեր պետք է հետեւեին նրա վարքագծին, բաց էին թողել խցիկների պլանավորված ստուգումը, իսկ մահացածի խցիկի մոտ տեսախցիկների ձայնագրությունները դրանից կարճ ժամանակ անց անհետացել էին. հետաքննությունը դրանք չէր ստացել:

Ֆինանսիստ Էփշտեյնն ավելի վաղ դատապարտվել էր մարմնավաճառության կազմակերպման համար: 2019 թվականին նա ձերբակալվել էր անչափահաս ստրկուհիների թրաֆիքինգի կասկածանքով: Նա սերտ հարաբերություններ ուներ մի շարք հարուստ եւ ազդեցիկ մարդկանց հետ: Մասնավորապես, թագուհի Եղիսաբեթ II որդին՝ արքայազն Էնդրյուն, մեղադրվում է Էփշտեյնի անձնական կղզի մեկնելու մեջ, իսկ Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը, իբր, ֆինանսիստի կապերի օգնությամբ փորձել է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ