News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ, եթե Երեւանը հրաժարվի միակողմանի մեղադրանքների քաղաքականությունից, հաղորդում է Anadolu-ն:

Թուրքիայի առաջնորդը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Երեւանը ստացել է որոշակի դրական ազդանշաններ Թուրքիայից տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին եւ պատրաստ է գնահատել դրանք:

«Տարածաշրջանն ունի նոր, կառուցողական մոտեցումների կարիքը: Չնայած կարծիքների եւ ակնկալիքների տարբերություններին՝ պատասխանատվության դրսեւորում կլիներ անկեղծ ջանքեր գործադրել բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու մասին վստահության հիման վրա»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է, այդ թվում, տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքին:

«Նորագույն պատմությունը չպետք է լինի թշնամանքի պատմաբան, անհրաժեշտ է ձեռնարկել կառուցողական քայլեր ամուր խաղաղություն եւ համատեղ կեցություն ապահովելու համար»,-նշել է նախագահը՝ հավելելով, որ առաջին հերթին  միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է տեղ գտնեն իրատեսական մոտեցումները:

«Եթե Երեւանը շարժվի այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատել Հայաստանի հետ հարաբերություններն աստիճանաբար կարգավորելու շուրջ: Ժամանակն է մշտական դարձնել խաղաղությունն ու կայությունն ու ստեղծել պայմաններ տնտեսական զարգացման ու տարածաշրջանային համագործակցության համար»,-հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:

Էրդողանը նաեւ հավելել է, որ ելնելով համանման նկրտումներից, որ Ադրբեջանը նույնպես առաջարկել է սկսել բանակցություններ Հայաստանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի մասին:

«Ամբողջ տարածաշրջանը միավորելու շնորհիվ, ինչպես դա համաձայնեցված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ի հայտ կգան նոր հնարավորություններ Հարավային Կովկասում փոփոխությունների համար: Թուրքիան պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ, որոնք ցանկանում են արդյունավետորեն օգտագործել այդ պատմական հնարավորությունը»,-շարունակել է նա:

Էրդոնանը հիշեցրել է Անկարայի առաջարկի մասին Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի մասնակցությամբ հարթակ ստեղծելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ