News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին, ժամը 20:54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Չարենց և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» (վարորդ՝ Ն․ Դ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Պ․-ն (ծնված 1992 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա․ Մ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Ամենաշատ