News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020 թվականին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստան են ժամանել շուրջ 1,5 մլն-ով կամ 80,2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկներ։2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, տեղաշարժի սահմանափակումներն և պատերազմական գործողությունները մեծ հարված հասցրին Հայաստանի զբոսաշրջության ոլորտին։ Զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը շարունակվում է նաև այս տարվա ընթացքում։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 239263 զբոսաշրջիկ, այս թիվը նախորդտարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,2 տոկոսով կամ 68327-ով։ Սա այն դեպքում, երբ անցած տարի մարտ-մայիս ամիսներին խիստ կարանտինային իրավիճակ էր Հայաստանում․ չէին գործում զբոսաշրջային օբյեկտները, ավիափոխադրումները գրեթե դադարեցված էին և այլն։

Ուշագրավ է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կտրուկ նվազել է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 93537 ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,8 տոկոսով կամ 27556-ով։

Միաժամանակ, անվճար պատվաստումները և մեղմացված կարանտինային վիճակը նպաստել են Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիների թվի աճին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 26338 իրանցի զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 անգամ կամ 15413-ով։

Պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կարող է տևել մի քանի տարի, իսկ այս տարվա համար էկոնոմիկայի նախարարի կանխատեսած 319 տոկոս աճն ուղղակի անիրատեսական է։

Նկատի ունենալով պատվաստվածների փոքր թվաքանակն և օրեցօր աճող վարակակիրների բարձր ցուցանիշները՝ Հայաստանը կշարունակի մնալ այցելությունների համար կողմնորոշիչ «սև ցուցակում»։ Բացի այդ, արցախյան վերջին պատերազմի և սահմանային լարվածությամբ պայմանավորված՝ զբոսաշրջային ընկերությունները պարտադրված են վերանայել իրենց փաթեթները, որոնք ընդգրկում էին Արցախի, Սյունիքի և Գեղարքունիքի պատմամշակութային և բնական հուշարձաններ այցելությունները։

Այսպիսով՝ 2020 թվականի ճգնաժամով պայմանավորվածհազարավոր զբոսաշրջային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, քանի դեռ պահպանվում են համավարակի բարձր մակարդակը և անվտանգային խնդիրները, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերականգնում կարող է տևել մի քանի տարի։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարություններին համապատասխան անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել զբոսաշրջության ոլորտի աջակցության պետական ծրագրերի նոր փաթեթ, որն կլինի իրատեսական և երկարաժամկետ։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ