News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայում երկուշաբթի մեկնարկել են ՆԱՏՕ-ի Ample Strike-2021 զորավարժությունները: Դրանցում ներգրավված են դաշինքի ինը երկրներից 700 զինծառայողներ: Այս մասին հայտնել է Չեխիայի ռադիոն՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 500 չեխ զինվորական եւ 200 զինվոր ՆԱՏՕ-ի ութ այլ երկրներից, տեւելու են մինչեւ սեպտեմբերի 19-ը: Խնդիր է դրված մշակել պայմանական թշնամու թիրախների դեմ մարտական ​​ավիացիայի անձնակազմի եւ ուղղորդման ցամաքային ծառայությունների փոխազդեցությունը:

Զորավարժություններում ներգրավված են Չեխիայի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զինծառայողները: Ավիացիոն տեխնիկայից ներկայացված են Jas-39 Gripen գերձայնային կործանիչներ, L-159 Alca թեթեւ բազմաֆունկցիոնալ հարձակողական ինքնաթիռներ, Mi-24 ուղղաթիռներ, Learjet եւ L-39C ինքնաթիռներ: ԱՄՆ-ը լիցքավորող ​​ինքնաթիռներ եւ F-15 կործանիչներ է ուղարկելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ