News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում «Իսլամական պետության» զինյալները ստանձնել են երկուշաբթի Քաբուլում հրթիռակոծության պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ իրենք առնվազն 6 «Կատյուշա» տեսակի հրթիռ են արձակել Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի ուղղությամբ: Հրթիռները Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքում են գտնվում, հայտնել է AP-ն:

Ամերիկացի զինվորականները հայտնել են, որ երկուշաբթի առավոտյան հինգ հրթիռ է արձակվել օդանավակայանի ուղղությամբ, եւ ամերիկյան զորքերը դրանք որսալու համար պաշտպանական համակարգ են օգտագործել:

Հարձակումը չի դադարեցրել ամերիկյան C-17 ռազմական բեռնատար ինքնաթիռների անդադար հոսքը, որոնք թռչում եւ վայրէջք էին կատարում Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում:

Սա զինյալների վերջին հարձակումն էր: Անցյալ հինգշաբթի «Իսլամական պետություն» խմբավորումը ահաբեկչական գործողություն էր իրականացրել օդանավակայանի դարպասների մոտ, որի հետեւանքով զոհվել էր առնվազն 169 աֆղանստանցի եւ 13 ամերիկացի զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ