News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստն ուղեկցվել է սկանդալով։ Այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված միջնորդությունների քննարկումը, Ալեքսանյանը դատավորին մեղադրել է ոչ օբյեկտիվության մեջ եւ պահանջել հետաձգել նիստը, որպեսզի կարողանա դատավորին բացարկ հայտնելու մասին միջնորդություն պատրաստել։ Դանիբեկյանը համարել է, որ անհրաժեշտություն չկա հետաձգելու նիստն ու առաջարկել է հնչեցնել միջնորդությունը, երբ այն պատրաստ կլինի։ Արդյունքում փաստաբան լքել է նիստերի դահլիճը՝ չնայած դատավորի հայտարարությանը, որ նա թույլ չի տալիս հեռանալ։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ պաշտպանության կողմ գործողությունները նպատակ ունեն թույլ չտալ ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Հաշվի առնելով փաստաբանի բացակայությունը՝ դատավորը ստիպված է եղել հետաձգել նիստը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբան. պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար
«Քանի որ դատարանները միշտ շեշտել են, որ կալանքը պայմանավորված է 300.1 հոդվածով․․․
Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ չի դիմելու․ դատարանը կողմերի միջնորդությունները մերժեց
Դատարանը նաեւ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների եւ տուժող…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով
Այսօրվա նիստը, ինչպես եւ նախորդ մի քանի նիստերը, չկայացավ...
Այսօր կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
Նախորդ մի քանի նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Աննա Դանիբեկյանի «այլ տարածքը» Արցա՞խն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններն ավելի վաղ դիմել են դատարանին եւ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի․․․ կ շաբաթով։
Ամենաշատ