News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահը տնից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը Արմեն Սարգսյանի արձակուրդ մեկնելու մասին հայտարարել էր դեռևս 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Անցել է արդեն 22 օր, սակայն արտերկրում իր արձակուրդն անցկացնող Հանրապետության նախագահը չի վերադարձել Հայաստան։ Այդ ընթացքում նրա անունից հրապարակվել են հրամանագրեր, շնորհավորական և ցավակցական ուղերձներ և այլն, սակայն չի արձանագրվել նրա մասնակցությամբ որևէ հանդիպում և միջոցառում։

Արտասահմանյան ճամփորդությունների սիրահար Հանրապետության նախագահը այդպես էլ չի կարողանում իրեն հարմարավետ զգալ Հայաստանում։ Նա առիթ է փնտրում, իր համար միայն կարգավիճակի համար հետաքրքիր, այս երկրից փախչելու և չվերադառնալու համար։

Տպել
Ամենաշատ