News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհում ավելի քան 4 միլիարդ մարդ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի պայմաններում ապահովված չէ սոցիալական ապահովագրության միջոցներով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն համարվող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փորձագետների տվյալներով, ներկայումս աշխարհի բնակչության միայն 47%-ն է ապահովված սոցիալական ապահովագրությամբ, «մինչդեռ 4,1 միլիարդ մարդ (53%) ընդհանրապես ապահովագրական վճարներ չի ստանում սոցիալական պաշտպանության ազգային համակարգերից»: Նրանք ուշադրություն են դարձրել «սոցիալական պաշտպանության ոլորտում տարածաշրջանային զգալի անհավասարության վրա»: Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում բնակիչների 84%-ն ապահովված է սոցիալական ապահովագրությամբ, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Ամերիկայում այս ընդգրկումը կազմում է 64,3%, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 44%, արաբական երկրներում՝ 40%, իսկ Աֆրիկայում՝ 17%:

Ըստ զեկույցում ներկայացված տվյալների, այժմ աշխարհում երեխաների քառորդից ավելին (26,4%) եւ հաշմանդամների մոտ մեկ երրորդը (33,5%) օգտվում են սոցիալական պաշտպանության արտոնություններից, կանանց կեսից պակասը (45 %) վճարումներ են ստանում երեխայի ծննդյան դեպքում, իսկ գործազրկության նպաստի միայն 18,6%-ը կարող է հավակնել: Ինչ վերաբերում է կենսաթոշակին, ապա այդ տարիքի հասած մարդկանց 77,5%-ը կստանա այն:

Փորձագետները հաշվել են, որ բնակչությանը հիմնական սոցիալական ապահովագրությամբ ամբողջությամբ ծածկելու համար ցածր եկամուտ ունեցող երկրներին անհրաժեշտ է տարեկան 77,9 միլիարդ դոլար ներդնել այս ոլորտում, միջին եկամուտ ունեցող երկրներին՝ 362,9 միլիարդ դոլար, իսկ բարձր եկամուտ ունեցող երկրներին՝ 750,8 միլիարդ դոլար, ինչը համապատասխանաբար կազմում է նրանց ՀՆԱ-ի 15,9%-ը, 5,1%-ը եւ 3,1%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ