News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Տարիների ընթացքում շատ բան չի փոխվել, ինչպես տարիներ շարունակ պայքարել ենք մեր իրավունքների համար, այնպես էլ հիմա խոսքի ազատությունը լրագրողների եւ խմբագիրների պայքարի թեման է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Կարող ենք հանգիստ խղճով ասել, որ Հայաստանում իշխանությունների ժառանգականությունն արտահայտվում է մեկ բանով՝ մամուլի դեմ ատելության, մամուլի դեմ աշխատելու, խոսքի ազատությունը սահմանափակելու հարցերում: Լրագրողների դեմ շատ պարզ սխեմա է աշխատում. Ընդամենը ինքնապաշտպանության սխեման է: Իշխանությունները նաեւ քրեաիրավական գործողություններով փորձում են իրենց պաշտպանել քննադատությունից, գրաքննություն իրականացնել եւ թույլ չտալ, որ իրենց քննադատի հասարակությունը: Դա երեւում է ամեն ինչում: Կարծում եմ՝ եթե չամաչեին, պարզապես օրենքում կգրեին՝ Նիկոլ Փաշինյանին, էսինչյան էսինչին չքննադատել ու վերջ:  Պետք չէր այս, մոդայիկ բառով ասած, կապիկությունները»,-ասաց նա:

Արմինե Օհանյանը նկատեց, որ վերջին շրջանում այն զգացողությունն ունի, որ օղակը սեղմվում է իրենց շուրջը. «Այն բոլոր սահմանափակումները, ճնշումները մամուլի նկատմամբ, որ եղել են 30 տարվա ընթացքում, այս երեք տարիներին խտացված տեմպերով, ավելի հնարամիտ ու խորամանկ ձեւով իրականացվում են: Կարելի է հատորներ գրել, թե այս երեք տարվա մեջ ինչ մեթոդներ են կիրառել՝ հոգեբանական ճնշումներ, ֆեյսբուքյան արշավներ, ֆինանսներին խփել, փոփոխություններ քրեական օրենսգրքում եւ այլն»:

«Հրապարակի» խմբագիրը խոսեց մի նոր վտանգի մասին. «Հասարակությունն սկսել է մեզ մեղադրել բոլորովին մեզ հետ կապ չունեցող մեղքերի, ձախողումների, մեղքերի համար: Մենք չունենք բավարար հանրային աջակցություն: Նույնիսկ մտավորականները, նույնիսկ ընդդիմությունը մեր կողքին չեն: Ընդդիմությունը վիճարկում է տարբեր խնդիրներ, դիմել են ՍԴ, բայց մամուլի հետ կապված խնդիրն իրենցը չի: հեշտությամբ ԱԺ ղեկավարությունը մի նիստով անցկացրեց սահմանափակումների նոր կանոնակարգը: Ընդդիմությունն ի՞նչ է արել, ընդամենը մի քանի հոգով դեմ են քվեարկել ու համարել են իրենց պարտքը կատարած: Մինչդեռ սոսկալի բան է տեղի ունենում: Ժամանակին կառավարության շենքում լրագրողներն ազատ ելումուտ ունեին, բարձրանում էին վերեւ, նիստերի դահլիճի մոտ հարցազրույցներ էին անում: Դեռ նախքան փաշինյանական կառավարումը այդ կարգը փոխվեց: Հիմա էլ անցան ԱԺ-ում այդ կարգը փոխելուն:

Ժամանակին մենք մի նյութ էինք հրապարակել, թե ինչպես էին պատգամավորները մեկի աշխատասենյակում հարբեցողությամբ զբաղվել: Հիմա արդեն այդպիսի նյութեր չենք ունենա»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի գահաժառանգը ցանկանում է ԶԼՄ-ներում եւ համացանցում զրպարտությանը պատասխանելու իրավունք ստանալ
Արքայազնը նշել է, որ որոշ լրատվամիջոցներ քարոզարշավ են իրականացրել իր ավագ դստեր՝ Մակոյի դեմ՝ Քեյ Կոմուրոյի հետ նրա ամուսնության հետ կապված...
Չինաստանը լրագրողներին եւ օտարերկրացի ուսանողներին «հետեւելու» համակարգ կներդնի
Չինաստանի խոշորագույն նահանգներից մեկի անվտանգության աշխատակիցները ծրագրում են ստեղծել հսկողության համակարգ․․․
ՌԴ Պետդումայում ներկայացվել է օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում նշել հանցագործների ազգությունը
«Դաշնային օրենքի նախագծով <...> առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցերում ․․․
Ավստրալիան կոչ է արել համաձայնեցնել «վարքի միջազգային կանոնները» Ինտերնետում ապատեղեկատվության դեմ պայքարում
Այս պայքարը մենք դեռ երեկ պետք է սկսեինք, ասել Ավստրալիայի արտգործնախարարը...
Կառավարող ուժի պատգամավորը հայկական ԶԼՄ-ներին մեղադրեց ապատեղեկատվության տարածման մեջ
Ոչ ճիշտ տեղեկատվության մեղավորները հայկական ԶԼՄ-ներն են, ասել է Արթուր Հովհաննիսյանը...
ՔՊ պատգամավորները հրաժարվեցին պատասխանել ընդդիմադիր լրագրողի հարցին
Լրագրողները պաշտպանեցին իրենց գործընկերոջն ու հետաքրքրվեցին՝ որքանով է արդարացված իրեն խոսքի ազատության․․․
Ամենաշատ