News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվել է Արևելյան գործընկերության ՓՄՁ-ների մրցունակության ծրագրի («ՓՄՁ -ների մրցունակության ծրագիր»` Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ) և Կանաչ տնտեսության ֆինանսավորման համար Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլի («GEFF-ը Հայաստանում»՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ) շրջանակներում 2 նոր պայմանագիր՝ ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

ՓՄՁ մրցակցային ծրագրի վարկավորման շրջանակում Բանկն իր հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով բիզնես վարկեր՝ մինչև 5 տարի մարման ժամկետով:

ՓՄՁ մրցակցային ծրագիրը նպատակուղղված է տեղական ընկերությունների չափանիշների բարձրացմանը, արտադրության արդիականացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և տեղական ու միջազգային շուկաներում մրցունակության խթանմանը: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների համար: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներ ու տեխնիկական խորհրդատվություն, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում Բանկը իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին կառաջարկի մինչև 5 տարի մարման ժամկետով էներգախնայող նախագծերի ֆինանսավորում` ` արտոնյալ պայմաններով:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակում ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը և մեղմացմանն ուղղված ներդրումների համար, մասնավորապես՝ ֆինանսավորում կստանան այն նախագծերը, ինչպիսիք են՝ ջերմամեկուսացումը, սեփական սպառման համար արևային ՖՎ Էլեկտրակայանները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Բանկի հաճախորդները կարող են օգտվել մինչև 1600 նախապես հաստատված բարձր արդյունավետության տեխնոլոգիաներից Green Technology Selector (GTS)-ի միջոցով: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: «GEFF-ը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի ընթացքում Բանկը նպաստել է տարեկան 5,5 Գեգավատ մաքուր էներգիայի արտադրությանը և 2,747 տոննա/տարի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը հատկացնելով 2,5 մլն Եվրո միջոցներ:

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը կաջակցի ծրագրին՝ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող կանաչ ծրագրերին:

Նշենք, որ էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի ֆինանսավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը և մինչև սույն ծրագրերին մասնակցելը Բանկը ՎԶԵԲ-ի և միջազգային ֆինանսական այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ֆինանսավորել է հարյուրից ավել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների նախագծեր:

Բացի այդ, Բանկը և ՎԶԵԲ-ը արդյունավետ համագործակցություն են ծավալում Առևտրի ֆինանսավորման (TFP) ոլորտում և նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Բանկը երրորդ տարին անընդմեջ արժանացել է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին: 2021թ-ին ՎԶԵԲ-ը Բանկի համար առևտրի ֆինանսավորման սահմանաչափը ավելացրել է ևս 6,5 մլն ԱՄՆ դոլար՝ հասցնելով 28.5մլն ԱՄՆ դոլարի, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունը ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, էներգաարդյունավետության ծրագրերի և միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով: 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից Բանկին շնորհվել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, responsAbility և այլն:

ՎԶԵԲ

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,56 միլիարդ եվրո 191 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ