News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանացի դատախազները վեց կասկածյալներին մեղադրանք են առաջադրել՝ 2019 թվականին Դրեզդենի թանգարանից 18-րդ թանկարժեք իրերի գողության համար՝ մեղադրելով նրանց կազմակերպված կողոպուտի եւ հրկիզման մեջ, փոխանցել է AP-ն:

22-27 տարեկան Գերմանիայի քաղաքացիները մեղադրվում են 2019 թվականի նոյեմբերի 25-ին քաղաքի արեւելքում գտնվող Կանաչ պահոցի թանգարան ներխուժելու եւ 21 ոսկերչական իրեր գողանալու մեջ, ավելի քան 4.300 ադամանդներով` առնվազն 113.8 միլիոն եվրո ապահովագրական արժեքով:

Դատախազներն ասում են, որ նրանք հրդեհ են կազմակերպել ներխուժումից կարճ ժամանակ առաջ՝ թանգարանի մոտակայքում լուսավորութունն անջատելու համար, ինչպես նաեւ ավտոմեքենա են հրդեհել մոտակա ավտոտնակում՝ նախքան Բեռլին փախչելը:

Թանկարժեք իրերի որոնումները դեռեւս արդյունք չեն տվել: 

Green Vault-ը աշխարհի ամենահին թանգարաններից է: Հիմնադրվել է 1723 թվականին եւ այնտեղ է գտնվում Սաքսոնիայի Օգոստոս Հզոր կայսեր գանձարանը, որը պարունակում է ոսկուց, թանկարժեք քարերից եւ այլ նյութերից պատրաստված մոտ 4000 իրեր:

Երկու կասկածյալներ արդեն պատիժ են կրում մեկ այլ խոշոր կողոպուտի մասնակցության համար՝ 2017 թվականին Բեռլինի Բոդե թանգարանից կանադական 100 կիլոգրամանոց ոսկե մետաղադրամի գողության համար: 3.75 միլիոն եվրո գնահատված արժեքով մետաղադրամը չի գտնվել: Իշխանությունները կասկածում են, որ այն, ամենայն հավանականությամբ, բաժանվել է ավելի փոքր մասերի ու վաճառվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ