Մոնղոլիան դիտարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը: Այս մասին ուրբաթ հայտարարել է երկրի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուհը՝ տեսաուղերձի միջոցով ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մոնղոլիան միշտ ուշադրություն է դարձրել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնմանը: Այս պահին մենք ուսումնասիրում ենք Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը»,- ասել է նա: