News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիբերանվտանգության ոլորտում մասնագետ Մայք Գրովերը, որը հայտնի է ցանցում MG կեղծանվան ներքո, ստեղծել է Lightning-USB-C կաբելը, որը չի տարբերվում օրիգինալից: Vice-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ մալուխը կոտրում է դրան միացված iPhone-ը:

Նշվում է, որ մոդիֆիկացված լարը կատարում է բոլոր անհրաժեշտ գործառույթները՝ լիցքավորում է սմարթֆոնի մարտկոցը, փոխանցում տվյալները համակարգչի եւ սմարթֆոնի միջեւ: Սակայն այն նաեւ ձայնագրում է բոլոր գործողությունները, որոնք իրականացնում է օգտատերը ստեղնաշարի միջոցով:

Մալուխի մեջ ներդրված է նաեւ Wi-Fi հաղորդիչ, որը կարող է հեռավար ուղարկել տվյալներ հանցագործին: Ստանալով զոհի մասին տեղեկատվությունը՝ կիբերհանցագործը կարող է նախապատրաստվել նոր հարձակումներին գաջեթները կոտրելու համար:

MG-ն նշել է, որ այդկերպ ցանկացել է ստեղծել մասնագետների համար հնարավորություն մալուխի ներսում հաքերական առարկաներ տեղադրելու համար: Փորձագետները համարում են, որ համակարգիչների համար USB-C-ով Lightning տարբերակը անհնարին կդարձնի դա փոքր չափսերի պատճառով:

Մասնագետը հավելել է, որ հաղորդիչը կարող է աշխատել ավելի քան 1,6 կմ հեռավորության վրա: Այդպիսի ներթափանցումները հնարավոր են ոչ միայն համակարգչից, սակայն նաեւ սմարթֆոններով կամ պլանշետներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ