News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասերից մեկի հրետանային դիվիզոնի շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը մանրամասներ է ներկայացրել հարուցված քրեական գործից:

Նշենք, որ Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կողմից անգործություն, որն առաջացրել էր ծանր հետեւանք: Տվյալ դեպքում ունեցել ենք 7 զոհ եւ 14 անհետ կորած:

«Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, երբ նկատում է թշնամու կողմից տեղաշարժ, զեկուցում է բանակի հրետանու պետին՝ Բաղդասարյանին: Ըստ որոշման մանրամասների, բանակի հրետանու պետը զեկուցում է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որ էսինչ տեղանքում ունենք տեղաշարժ: Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին ու ասում է՝ մերոնք են, ասա՝ հանկարծ չկրակեն: Ըստ տեղեկությունների 250 հոգանոց թշնամական ջոկատ է եղել, որոնց կեսը հայկական համազգեստով:

Հետագայում Ջալալ Հարությունյանն ասել է՝ քանի որ ես այդտեղ չունեի ԱԹՍ-ներ, կամերաներ, չէի կարող պատասխան տալ, դրա համար ասել եմ՝ կարող է՝ մերոնք են, կարող է՝ ոչ, զգույշ եղեք, մերոնց չկրակեք»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, մինչ այդ եղել է նահանջ հրաման, որը սական չեղարկվել է. «Եթե նահանջ հրամանը չչեղարկեին եւ թողնեին՝ կատարվեր, մենք հավանաբար այսօր այդ ստորաբաժանման մասով զոհ չէինք ունենա»,- ասաց նա:

Պաշտպանը նկատեց, որ այդ ամենի համար թիրախ են ընտրել Գեւորգ Գեւորգյանին. «Ես ներկայացնում եմ իմ պաշտպանյալի 36 էջանոց ցուցմունքից հատվածներ: ՊԲ հրետանու պետ Գ. Բաղդասարյանն այսօր Հայաստանի ՊՆ-ում կամ գլխավոր շտաբում զբաղեցնում է հրետանու գլխավոր վարչության պետի պաշտոնը: Շատ ավելի բարձր պաշտոնի բերում են էդ մարդուն, որն էդ պահին պատասխանատու էր էդ զորքի համար: Հիմա հարց. Եթե իմ պաշտպանյալը կողմնորոշվել է եւ կարողացել է այդտեղից հանել գոնե այն մարդկանց, որոնք գտնվել են իր տեսադաշտում, կատարել է անգործությո՞ւն: Ի դեպ, բոլորի տված ցուցմունքներում ասվում է՝ եթե ինքը մնար էլ, չենք կարող ասել իօնքը կզոհվե՞ր, թե ինչ-որ բան կփոխվեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ