News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ձգտելու է տարհանել առավել խոցելի աֆղանցիներին եւ կապ պահպանել թալիբների հետ: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Աֆղանստանի նոր կառավարիչները ստիպված կլինեն իրենց օգնությանն ու ճանաչմանն արժանի դրսեւորել:

Նրա խոսքով՝ բազմաթիվ աֆղանցիներ, ովքեր համագործակցել են միջազգային ուժերի հետ, եւ, հետեւաբար, կարող են վտանգի ենթարկվել թալիբների կողմից, մնացել են Աֆղանստանում: «Մարդկանց այնտեղից դուրս բերելու համար հարկավոր է արագ կապ հաստատել թալիբների հետ»,- ասել է նա Reuters-ին: «ՆԱՏՕ-ին հաջողվել է տարհանել մեզ համար աշխատող անձնակազմի մեծ մասին: Բայց մարդիկ դեռ մնացել են, եւ մենք կշարունակենք աշխատել նրանց դուրսբերման ուղղությամբ»:

Նա նախազգուշացրել է, որ թալիբների կառավարությունն արագ չի ճանաչվի: Ստոլտենբերգը հայտարարել է, որ դեռ վաղ է դատել «Թալիբան» շարժման համահիմնադիր Մուլլա Բարադարի նշանակմանը նոր կառավարության ղեկավարի պաշտոնում: «Մենք պետք է դատենք նրանց գործողություններից, այլ ոչ թե խոսքերից»,- ասել է նա: «Մենք կօգտագործենք մեր լծակները, քաղաքական, դիվանագիտական ​​եւ ֆինանսական լծակներն Աֆղանստանի նոր կառավարիչների վրա»,- ասել է նա: Նրա խոսքով` դիվանագիտական ​​ճանաչումը կքննարկվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ ավելի լայն միջազգային հանրության միջեւ` «Թալիբանի կառավարության վրա հնարավորինս մեծ ճնշում գործադրելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ