News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հրապարակեց այս տարվա 8 ամիսների սպառողական ապրանքների գների մասին պաշտոնական տվյալները, որոնց համաձայն՝ ապրանքների գները շարունակում են աճել։ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքների գներն աճել են 6,4 տոկոսով, իսկ սննդամթերքի գները՝  9,3 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ միջին աշխատավարձն աճել է 5,7 տոկոսով, այսինքն՝ անցած տարվա ցածր աշխատավարձով մարդիկ ավելի շատ ապրանքներ էին կարողանում ձեռք բերել, քան այս տարվա «բարձրացած» աշխատավարձով։

Իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է թոշակառու և նպաստառու ընտանիքների դեպքում, որոնց եկամուտները հիմնականում չեն ավելացել։ Այս պայմաններում աղքատության մակարդակը, պակասելու փոխարեն գնալով աճում է։ Հիշեցնենք, որ գործող կառավարությունը խոստացել էր հաջորդ 5 տարիների ընթացքում վերացնել  ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ ստացվում է, որ այս տարվա ընթացքում նրանք ավելացնում են ծայրահեղ աղքատների թիվը՝ հետագայում կրճատելու մտադրությամբ։ Պետք է արձանագրել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տնտեսական աճից (եկամուտներից) չի օգտվում հանրության մեծ մասը։

Հարկ է նշել նաև, որ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 8,8 տոկոս, իսկ սննդամթերքինը՝ 15,1 տոկոսով։ Ուշագրավ է, որ 2021 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ ապրանքների գները աճել են 0,4 տոկոսով, իսկ սննդամթերքինը՝ 0,6 տոկոսով: 

Ի դեպ, վերջին ամիսների ընթացքում գների բարձրացումը գրանցվել է դրամի արժևորմանը զուգահեռ, այսինքն՝ ապրանքների գներն իջնելու փոխարեն էլ ավելի են բարձրացել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանում կառավարել գնաճը, իսկ մրցակցության հանձնաժողովի  հրապարակած գների իջեցման մասին տվյալները իրականությունից հեռու են։ Շարունակվող գնաճի հաշվին մենաշնորհները կուտակում են գերշահույթներ, իսկ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում ոչ մի խոսք չկա մենաշնորհների դեմ պայքարի մասին։

Արամ Աճեմյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ