News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քրեական հետախույզները բացահայտել են սպանության փորձ Երեւանում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.25-ին անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է երիտասարդին՝ պատճառելով վնասվածքներ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 20.25-ին, երիտասարդին Թումանյան փողոցի շենքերից մեկի մոտ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքները պատճառել և կյանքից զրկելու փորձը կատարել է մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ոստիկանությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ