News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արեւելյան գործընկերություն․ առեւտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագիրը անցկացրել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջայց Արմավիրի մարզի «Լուկաշին» չրարտադրական կոոպերատիվի տարածքում։

Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ չորացրած մրգերի եւ բանջարեղենի, խոտաբույսերի ու թեյերի, ինչպես նաեւ պահածոների արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Ծրագիրն աջակցում է արտահանող եւ արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին արտադրության ողջ ընթացքում՝ օգնելով նրանց ստեղծել միջազգային եւ ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան հավելյալ արժեքով ապրանքներ եւ կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ:

Արդեն 3 տարի գործող ծրագրի շրջանակում աջակցությունը ներառում է խորհրդատվություն, ուսուցում, փորձի փոխանակում, մասնակցություն միջազգային ցուցահանդեսների, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ գիտելիքներ ստանալ Հայաստանում արտադրվող արտադրանքի որակի բարձրացման համար, որը կարող է մրցունակ լինել Եվրոպայում։

Հատուկ տեղ են զբաղեցնում ցուցահանդեսները։ Նման ցուցահանդես է կայացել, օրինակ, Ֆրանսիայում, իսկ շուտով նաեւ Գերմանիայում՝ Քյոլնում։

Շատ կարեւոր է, որ Հայաստանից միջազգային շուկա արտահանվի օրգանական մթերք, ինչն էլի ավելի կամրապնդի արտադրողների դիրքերն ու կօգնի երկարաժամկետ համագործակցություն հարթել։

«Լուկաշին» չրարտադրական կոոպերատիվի տնօրեն Վարդգես Դավթյանի խոսքով՝՝ հիմնական խնդիրները կապված են լոգիստիկայի հետ։ Արտահանման հիմնական խնդիրը սեփական ավիափոխադրող չլինելու պատճառով գնային փոփոխություններն են: «Իսկ մեր արտասահմանյան գործընկերների հետ, երբ գին ենք պայմանավորվում՝ փոփոխության ենթակա չէ»,-ասում է Դավթյանը։  

Այժմ արտադրանքը հիմնականում արտահանվում է ՌԴ, ընդլայնվում է նաեւ եվրոպական շուկան, այդ թվում՝ բրիտանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ