News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի պամտամշակութային ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Գառնիի հեթանոսական տաճարն այսօր փակ է եղել այցելուների համար, այնտեղ հարսանիք է անցկացվել:

Բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր եւ տուրիստական կազմակերպություններ իրենց բողոքն են արտահայտել այս առթիվ:

Ֆեյբուքյան օգտատեր Գոհար Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

նորմալ եք համարում այն փաստը, երբ մարդկանց հետ գալիս ես Գառնու տաճար, օտար երկրյա քաղաքացիներին ուզում ես ցույց տալ քո երկրի մշակութային օբյեկտները ու բախվում ես փակ դռներին, քանի որ ինչ որ մեկը որոշել ա մասնավոր հարսանիք անի: Ո՞րտեղ է գրված, որ հասարակական մշակութային օբյեկտները կարելի է փակել:

Եթե օրենք է փոխվել, գոնե զգուշացրեք մարդկանց չբերենք հասցնենք ստեղ ու էս ահավոր վիճակը ցույց տանք:

Ամոթ ա ամոթ»:

Ֆեյբուքյան օգտատեր Դիանա Մնացականյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուրեմն, էրեկ Գառնու տաճարի տնօրինությունը հայտարարություն տարածեց, որ վաղը, այսինքն՝ այսօր, Գառնու տաճարը չի աշխատելու։

Ինչպես գիտեք, Հայաստանում Գառնին մասթ սի ա, շատ տուրիստականներ, ովքեր շաբաթ օրով տուռ ունեին դեպի Գառնի չեղարկեցին կամ փոխեցին, որոշներն էլ չէին կարդացել և տուռ էին ուղարկել, հասել էին այնտեղ և պարզվել, որ Գառնին փակ ա։

Բռնվեք, բան եմ ասում, ասում են Գառնին փակ էր շաբաթ օրով, որովհետև հարսանիք էին անում, մեկ էլ սենց բան մի անգամ ա էղել, նախկինների ժամանակ)):

Եթե էդպես չի, թող հենց հիմա Գառնու տաճարի տնօրինությունը հերքի այս լուրը։

Եթե էդպես է, թող գան և ասեն, այդ ում հարսանիքն էր, որ պետք ա տաճարի դուռը այցելուների համար փակվի ու հարսանիք արվի»։

Տուրիստական ԼՀ Թրավել Ընկերությունը տեսանյութ է հրապարակել փակ տաճարից եւ հետեւյալ գրառումը կատարել. «Գառնու տաճարում հարսանիք է, հասարական վայրերում/ռեստորաններում/ տեղ չկար...»:

Օրագիր․news-ի տեղեկություններով, այսօր Գառնու հեթանոսական տաճարը վարձակալել է ՀՀ ԿԳՄՍ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ 4 մլն դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ