News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սան Պաուլուից գիտնականները պարզել են, որ բրազիլական իժի թույնը ճնշում է COVID-19-ը 75 տոկոսով:

Փորձարկումն անցկացվել է կապիկի վրա: Գիտնականներն օգտագործել են օձերի մի քանի տեսակ եւ բացահայտել, որ իժի թույնն ամենաշատն օգտակար է SARS-CoV-2-ի դեմ բուժման մեջ: Հետազոտողները կապում են այդ երեւույթը թույնի բաղադրիչներից մեկի՝ օրգանիզմի ներսում կորոնավիրուսի տարածման համար անհրաժեշտ սպիտակուցների զարգացումն արգելափակելու ունակության հետ:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուզեպե Պուորտոն, կոչ է արել մարդկանց որսալ օձերին՝ հույս ունենալով, որ բերջիններս կազատեն նրանց կորոնավիրուսից: Իր հակաբակտերիալ որակներով հայտնի պեպտիդը կարելի է սինթեզել լաբորատորիայում, ինչն անօգուտ է դարձնում օձերի որսը կամ բուծումը լաբորատորիաներում:

Բրազիլական իժը Բրազիլիայում խոշորագույն օձերից մեկն է, որի երկարությունը հասնում է երկու մետրի: Այդ տեսակն ապրում է ափամերձ ատլանտյան անտառներում, ինչպես նաեւ հանդիպում է Բոլիվիայում, Պարագվայում եւ Արգենտինայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ