News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունն առաջարկել է պարտադրել սմարթֆոն արտադրողներին պահպանել իրենց սարքերի ծրագրային թարմացումը երկարատեւ ժամանակի համար, տեղեկացնում է Appleinsider պարբերականը։

Գերմանիայի դաշնային կառավարությունը բանակցություններ է սկսել Եվրահանձնաժողովի հետ այն առաջարկությունները փոփոխելու վերաբերյալ, որոնք վերաբերում են սմարթֆոնների եւ պլանշետների նորոգմանն ու սպասարկմանը։ Լրագրողները ճշտել են, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է սահմանել սմարթֆոնների եւ այլ գաջեթների ծրագրային ապահովման պահպանման հինգ տարվա ժամկետ, այն դեպքում, երբ Գերմանիայի ներկայացուցիչները պնդում են, որ այդ ժամկետը լինի յոթ տարի։

Բացի սպասարկման ժամկետի ավելացումից, Գերմանիայի կառավարությունում առաջարկում են, որպեսզի ընկերությունները ներկայացնեն պահեստամասեր գաջեթների համար «խելամիտ գնով»։ Պաշտոնյաները կարծում են, որ այդ կերպ կարելի է ավելացնել սարքի ծառայության ժամկետը եւ նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Մինչ պաշտոնյաները մտադիր են ավելացնել ԾԱ պահպանման ժամկետը, DigitalEurope ասոցիացիայի անդամները առաջ են մղում երեք տարվա ընթացքում անվտանգության թարմացման, երկու տարվա ընթացքում՝ ֆունկցիոնալ թարմացման գաղափարը։ Լրագրողները ճշտել են, որ կազմակերպության մեջ մտնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Apple-ը, Google-ը եւ Samsung-ը։ Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովն իր առաջարկությունն այս հաշվով կներկայացնի մինչեւ 2023 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ