Եթովպիայի հյուսիսում՝ Թիգրայ շրջանում հիմա ծանրությամբ ամենադաժան հումանիտար աղետն է երկար տարիներ հետո։ 5,2 մլն մարդու սպառնում է սովամահություն, տեղեկացնում է BBC-ն։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ խնդիրը ռեսուրսների անբավարարությունը չէ, այլ այն, որ կառավարական զորքերը, որոնք մարտական գործողություններ են վարում Թիգրայում, արգելափակում են մարդասիրական օգնության առաքումը։ Չնայած մաքսատանը մթերքով բեռնված մոտ հարյուր բեռնատարներ կան, օգոստոսի 22-ից երկրի իշխանությունները ոչ մի մեքենա բաց չեն թողել։
Ընդ որում՝ հանրապետության կառավարությունը չի ընդունում, որ տարածաշրջանում շրջափակում է մտցրել։
«Միլիոնավոր մարդիկ այժմ կախված են որքան հնարավոր է շուտ ուտելիքով, դեղորայքով ու այդ իրավիճակում չափազանց կարեւոր այլ իրերով նրանց հասնելու մեր հնարավորություններից»,- ասել է Եթովպիայի հումանիտար օգնության գծով ՄԱԿ համակարգող Գրանտ Լեեյթին։