News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի երիտասարդից փող է շորթել՝ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ արտաշատցի երիտասարդը մյուսից պարբերաբար պահանջել ու ստացել էր ընդհանուր կես միլիոն դրամից ավելի գումար։ Ըստ տեղեկությունների՝ 400․000 դրամ էլ պահանջել էր օգոստոսի 30-ին։ Հանցագործության բացահայտմանը ներգրավվեցին ՔՈԳՎ, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողները։ Պահանջած գումարը Արտաշատի Մարքսի փողոցում վերցնելուց հետո 27-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց «շորթում» գրառմամբ 20 հատ 20-հազարանոց։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ բերման ենթարկված երիտասարդը օգոստոսի 17-ից 30-ը տուժողից շորթել է ընդհանուր 970 հազար դրամ։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 33-ամյա մի տղամարդ, որին Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին սեպտեմբերի 3-ի երեկոյան ու ներկայացրին Արարատի մարզային քննչական վարչություն։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ