News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին  Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց  Գյումրիում 22-ամյա  մոր կողմից մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի  սպանության գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  դատարանը, նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի  նախագահությամբ, վճռեց մանկահասակ երեխայի  մորը՝ Անի Աշոտի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամանակով, որը նա պետք է կրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում և պատժի սկիզբը հաշվել 2019 թվականի օգոստոսի 31-ը:

«Անի Մինասյանի նկատմամբ ընդունված խափանման միջոցը՝  կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- նշեց դատավոր Ջոն Հայրապետյանը՝ հավելելով, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում 1 ամսյա ժամկետում:  Դատարանի դահլիճում մայրը հրաժարվեց իրեն հատկացված վերջին խոսքի իրավունքից:

2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ։ Հետո երեխային տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ