News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդադարձ են կատարել ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը, կարևորել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը:

Նախարար Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:

Առանձնահատուկ ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման և վերջինիս ընձեռած համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության «Ետ-2020» տեսլականի, ինչպես նաև Արելյան Գործընկերության գալիք գագաթաժողովի աշխատանքների իրականացման շուրջ։

Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը:

Կողմերն անդրադարձ են կարատել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը։

Նախարար Միրզոյանը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ