News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդարադատության ոլորտում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել նաև ԵՄ շոշափելի աջակցության շնորհիվ: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանն ու հպարտությամբ ընդգծել, որ ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում։

Դեսպան Վիկտորինը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել Հայաստանում 2021 թվականին անցկացված ժողովրդավարական ընտրություններն ու պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ մեծածավալ աջակցութունը՝ ուղղված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու Հայաստան-ԵՄ ձևավորված համագործակցության լավ ավանդույթներն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ