News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանդիսավոր մթնոլորտում, դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ վերաօծվել է  Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց  Սուրբ Հակոբ եկեղեցին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վիրահայոց թեմից։ 

Այսպիսով, Վիրահայոց թեմի  գործող եկեղեցիների շարքը համալրվել է ևս մեկ վերաօծված եկեղեցով:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝   Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու  և հարակից գյուղերի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:

Աստծու տան վերաօծման  արարողությանը  ներկա են եղել հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը,  արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Հինավուրց եկեղեցու վերաշինության  աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ գործարար  Արտակ Իսպիրյանի  բարեգործությամբ: Բարերարի խոսքերով, նպատակը եղել է պահպանել հինավուրց եկեղեցին և գյուղի բնակչությանը ընձեռել աղոթելու, եկեղեցական ծեսերին մասնակցելու, պսակ, մկրտություն և այլ  կրոնական արարողությունները բարեկարգված  եկեղեցում իրականացնելու հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ