News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 82 մարդ է զոհվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները՝ տասնյակ զոհերով: Զոհեր են գրանցվում նաեւ Փենսիլվանիայում եւ Լուիզիանայում, որտեղ փոթորկի հարվածից մեկ շաբաթ անց շատ բնակիչներ առանց էլեկտրականության են մնում: Ավելի վաղ 40 մահվան դեպք էր գրանցվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում: Զոհերի մեծ մասն ապրում էր շենքերի նկուղում, որոնք ջրով են լցվել:

Օգոստոսի 29-ին Լուիզիանային հարվածելուց հետո փոթորիկը զգալիորեն թուլացավ, սակայն իր հետ բերեց հորդառատ անձրևներ և ամպրոպներ:

Մի քանի ժամվա ընթացքում Նյու Յորքում 15-25 սմ տեղումներ էին տեղացել: Տեղի բնակիչները ծանուցումներ են ստացել հնարավոր ջրհեղեղի եւ պտտահողմերի մասին: Հիմնական հարվածը հասցվեց Բրուքլինի եւ Քուինսի շրջաններին, սոցցանցերում տեղի բնակիչները հայտնել էին փողոցների, տների, մետրոյի հեղեղման մասին: Տեղատարափ անձրեւները ժամանակավոր խափանումների հանգեցրին երեք քաղաքային օդանավակայանների աշխատանքում, չեղարկվեց թենիսի մի քանի հանդիպում US Open-ի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ