News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն կստանա։ Նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության կողմից հայաստանյան ձեռնարկություններին տրամադրված։ միջոցների ծավալը գերազանցում է 186 միլիոն ՀՀ դրամը:

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Սոցիալական ձեռնարկատիրությունների ֆինանսական աջակցման նախաձեռնությունը երկարաժամկետ բազմաբաղադրիչ ծրագրի մի մասն է միայն։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

«Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Մեր աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ մենք ոչ միայն սատարում ենք մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այս ձեռնարկությունների հիմնադիրները»,- նշում է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը։

Դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Իմփաքթ Հաբ Երևանի գրասենյակում (Տիգրան Մեծի պող., 80 շենք): Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ