News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան ուշադիր հետեւում է Երեւանում եւ Բաքվում խաղաղության պայմանագրի կնքման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման քննարկումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, պահպանվում են, հենց այդ պատճառով մենք առաջնային ենք համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների անշեղորեն իրականացումը: Եւ իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար համալիր հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Հուսով ենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ