News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է երկխոսություն վարի Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժման հետ: Այս տեսակետն է արտահայտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ հրապարակված Agence France-Presse-ին տված հարցազրույցում:

«Անհրաժեշտ է երկխոսություն վարել թալիբների հետ՝ ուղիղ կերպով վերահաստատելով մեր սկզբունքները: Երկխոսությունը պետք է վարվի հանուն աֆղանական ժողովրդի հետ համերաշխության»,- ասել է նա: «Մեր պարտքն է համերաշխություն ցուցաբերել այն ժողովրդի հետ, որը շատ է տառապում, միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ սովից»,- ընդգծել է Գուտերեշը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Իրավիճակն անկանխատեսելի է, եւ քանի որ այն անկանխատեսելի է, անհրաժեշտ է ներգրավել [քննարկման մեջ] թալիբներին, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Աֆղանստանն ահաբեկչության կենտրոն չլինի, եթե ցանկանում ենք, որպեսզի կանայք չկորցնեն իրավունքները, որոնք նրանք ձեռք են բերել դրանից առաջ, որպեսզի տարբեր էթնիկ խմբեր զգան, որ իրենց շահերը ներկայացված են»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: «Մենք առնվազն քննարկման պատրաստակամություն ենք տեսնում»,- հավելել է նա: Գուտերեշը չի բացառել, որ պայմանների կատարման դեպքում կարող է այցելել Աֆղանստան:

Նրա խոսքով՝ ՄԱԿ -ը հանդես է գալիս Աֆղանստանում «ներառական կառավարության» ստեղծման օգտին, որի աշխատանքին պետք է մասնակցեն աֆղանական հասարակության բոլոր ներկայացուցիչները: «Եվ այս առաջին ժամանակավոր կառավարությունը այդպիսի տպավորությունը չի թողնում»,- ասել է Գուտերեշը:

Գուտերեշն ընդգծել է, որ «պետք է հարգել մարդու իրավունքները, ահաբեկչությունը չպետք է բազա ունենա Աֆղանստանում, իսկ թալիբները պետք է համագործակցեն թմրանյութերի դեմ պայքարում»: «Մենք ցանկանում ենք, որ երկիրը կառավարվի խաղաղության և կայունության պայմաններում ՝ հարգելով մարդկանց իրավունքները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ թալիբները ցանկանում են «ճանաչված լինել, ցանկանում են, որպեսզի պատժամիջոցները հանվեն, նրանք ֆինանսական աջակցություն են ցանկանում, եւ դա ազդեցության որոշակի լծակներ է տալիս»:

Գուտերեշը նշել է, որ կարող է քննարկվել Քաբուլին «ֆինանսական գործիքներով» ապահովելու հարցը՝ անկախ ընթացիկ պատժամիջոցներից, որպեսզի «տնտեսությանը կարողանա շնչի»: «Դա բխում է միջազգային հանրության շահերից: Եվ ես չեմ խոսում պատժամիջոցների վերացման կամ ճանաչման մասին, ես խոսում եմ կոնկրետ միջոցառումների մասին, որոնք թույլ կտան աֆղանական տնտեսությանը «շնչել», հավելել է նա: «Տնտեսական կոլապսը կարող է հումանիտար սարսափելի հետեւանքներ ունենալ»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ