News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դանիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որն ամբողջությամբ վերացրեց հակակովիդային միջոցառումները: Այսօր լրանում է կանոնակարգի ժամկետը, որը COVID-19-ը որպես հատկապես վտանգավոր հիվանդություն է սահմանում, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Politico-ն:

Այս դրույթի դադարեցման հետ մեկտեղ դադարել է գործել նաեւ սահմանափակումների աստիճանական վերացման մասին համաձայնագիրը, ըստ որի հոկտեմբերի 1-ից չեղարկվելու են երկրում մնացած բոլոր սահմանափակող միջոցները:

Այժմ ամբողջ երկրում ռեստորան, մարզադահլիճ եւ գիշերային ակումբներ մուտք գործելու համար այլեւս անցաթուղթ չի պահանջվի, երեխաները COVID-19-ով վարակված անձի հետ շփվելիս այլեւս անմիջապես տուն չեն ուղարկվի: Կարանտինը կգործի միայն կորոնավիրուսով հիվանդների համար: Առողջ քաղաքացիները կկարողանան վերադառնալ գրասենյակներ, իսկ երեխաները՝ դպրոցներ:

Իշխանությունների՝ բոլոր սանիտարահիգիենիկ միջոցները չեղյալ հայտարարելու մտադրության մասին հայտնի էր դարձել օգոստոսի վերջին: Համապատասխան տեղեկագիրը տարածել էր Դանիայի առողջապահության նախարարությունը: Թագավորության առողջապահության նախարար Մագնուս Չոյնիկեն երկրում պատվաստումների մակարդակը որպես շատ բարձր է գնահատել: Նա նաեւ խոստովանել է, որ սահմանափակումների վերացումից հետո դրանց դեռ կարող են վերադառնալ, եթե համաճարակաբանական իրավիճակը երկրում հանկարծակի վատանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ