News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վախենում եմ, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը տեղի կունենան լրջագույն գործընթացներ, որոնց մասին հանրությունը կիմանա ուշացումով եւ ոչինչ անել չի հասցնի։ Այս մասին ասել է NEWS.am-ի «TALK TIME» հաղորդման հյուր, «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։

Ըստ նրա՝ խոսքը կարող է վերաբերել խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստությանը։

«Այս առնչությամբ մենք բացատրություններ ենք պահանջել վարչապետից այն մասին, թե ինչ գին ենք ստիպված լինելու վճարել։ Իշխանություններից պատասխան դեռ չենք ստացել։ Այդ փաստաթղթի ստորագրումը կլինի Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով։ Ինձ համար դա անընդունելի է, քանի որ ես այս ամենը նույնականացնում եմ որդուս հետ։ Եվ Արցախի ազատագրումը կլինի որդուս հաղթանակը։ Ես իմ ամբողջ կյանքում կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հասնեմ այդ նպատակին։ Վախենում եմ նաեւ այն բանից, որ այդ փաստաթուղթը կստորագրվի Ցեղասպանության ճանաչումից եւ Թուրքիայի հանդեպ պահանջներից հրաժարվելու գնով։ Ասում են, թե փորձնական դասագրքերում, որոնք հիմա ներդրված են Տավուշի մարզում, չկա «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը։ Այս ամենը հուշում է, թե ինչ ուղղությամբ են ընթանում գործընթացները»,- ավելացրել է նա։

Տոնոյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ գունագեղ տոնակատարություններ անցկացնել անկախության 30-ամյակի առիթով, ոչ միայն զոհված զինծառայողների հարազատների, այլեւ գիտակից բոլոր մարդկանց տարակուսանքն է առաջացրել։

«Ժողովուրդը պետք է հասկանա, որ իրեն ծաղրում են, եւ մի հոգի կատարում է դիրիժորի դերն այդ գործում։ Սառնարաններում դեռեւս պահում են զոհվածների մարմիններ՝ շարունակելով թաքցնել դա։ Ի՞նչն են տոնում, երբ գերիներին խոշտանգում են, իսկ վարչապետն ասում է, թե նրանք էլի մի երկու ամիս կսպասեն։ Հիմա լռելու եւ սխալները գնահատելու ժամաակն է։ Վարչապետն ասում էր՝ քննարկում եմ այն, ինչ ուզում եմ։ Եվ հիմա էլ անում է այն, ինչ ուզում է։ Մարդկանց այնտեղ են հասցրել, որ նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում։ Ամենակարեւորն այն է, որ նման հայտարարություններով քողարկում են այն լուրջ գործընթացները, որոնք ընթանում են կուլիսների հետեւում։ Մարդկանց հույզերի վրա խաղալով՝ գործընթացները տանում են հողերը, գյուղերը հանձնելու ուղղությամբ, պատրաստվում են խաղաղության համաձայնագրին, ճանապարհների ապաշրջափակմանը։ Հիմա ուշադրություն են շեղում, իսկ հետո կասեն. մենք ասում էինք, բայց դուք չէիք լսում»,- ընդգծել է նա։

Նրա համոզմամբ՝ այս բոլոր տեխնոլոգիաները մշակվում են այլ տեղում, իսկ իշխանությունները պարզապես ամեն բան լավ կատարում են։

«Սա փայլուն կազմակերպված գործողություն է, որը շահավետ է կազմակերպիչների համար եւ հակասում է մեր ժողովրդի շահերին։ Նրանք հատուկ ամեն բան այնպես են կազմակերպել, որպեսզի ժողովուրդը հույս չկապի քաղաքական ուժերի հետ՝ նրանց հանդեպ ատելություն հրահրելով։ Անգամ տարբեր պաշտոնյաների հանգստի լուսանկարներ են ցանց նետում, որպեսզի չարություն առաջացնեն մարդկանց մեջ եւ թաքցնեն դավաճանական մտադրությունները։ Այսպիսի պայմաններում մնում է միայն կազմակերպել ազգային շարժում, որին պետք է միանան քաղաքական ուժերը։ Մենք պատրաստ ենք միանալ դրան։ Իշխանությունները սպանեցին հույսը քաղաքական ուժերի հանդեպ, սա քաղաքական ցեղասպանությւոն է, նրանք մշակութային ցեղասպանություն իրականացրին, կրթական ցեղասպանություն։ Ժողովրդին պահում են վախի մեջ նոր պատերազմի սպառնալիքի առջեւ եւ տանում են հոգեբանական մահվան, որպեսզի մենք բոլորս հետո համակերպվենք այն բանի հետ, ինչ նրանք անում են։ Այս պայմաններում ամբողջ հույսը ազգի վրա է, հարկավոր է ազգի հուզական պոռթկում, որի մեջ էլ ծնվում են առաջնորդները։ Ինչ վերաբերում է 44-օրա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման պլաններին, ապա այդտեղ պետք է լինեն այն ծնողները, որոնց դժվար է խաբել, քանի որ շատերը կարծում են, թե Նիկոլը փրկիչ է եւ կապ չունի երեխաների զոհվելու հետ։ Չեմ հավատում, որ իշխանությունները կարող են օբյեկտիվ հետաքննություն իրականացնել։ Ընդհակառակը, նրանք թաքցնելու են բոլոր հանցագործությունները։ Մենք հավաքել ենք ակնհայտ փաստեր։ Կգա ժամանակը, եւ նրանք պատասխան կտան։ Մենք ամեն ինչ ցույց կտանք, երբ ժամանակը գա։ Հայ ժողովուրդը իր ղեկավարության ձեռքով կորցրեց իր պատիվը, հարկավոր է, որպեսզի նա շուտ վերականգնվի։ Եթե մինչեւ այժմ մենք ինչ-որ չափով անկախ էինք, ապա հիմա այդ անկախությունը չկա։ Սա ծաղր է, եւ վարչապետն ամեն ինչ նպատակաուղղված է անում։ Անկախ են միայն այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի եւ հաղթեցին մահին։ Ինձ համար անկախությունը պայքարն է»,- ասել է Տոնոյանը։

Թոլք թայմ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ