News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Apple-ը պատենտավորել է ճկվող մարտկոց իր սարքերի համար, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Appleinsider-ին։

Ամերիկյան ընկերության նոր հայտնագործությունը նկատել են ԱՄՆ Պատենտների եւ ապրանքանիշերի գերատեսչության (USPTO) կայքում։ Այն ստացել է «կուտակիչների ճկուն կոնֆիգուրացիա» անվանումը եւ նախատեսված է սպառողական տեխնիկայում օգտագործելու համար։ Apple-ի ինժեներների առաջարկած կուտակիչը կազմված է երկու բաժնից, որոնք միմյանց հետ միացած են շարժական կապով։ Այսպիսով, մարտկոցը կարող է տեղավորվել երկու կես ունեցող սարքերի կորպուսի մեջ։ Օրինակ, ծալովի սմարթֆոնում կամ նոութբուքում։

Շնորհիվ  տարածքի ռացիոնալ օգտագործման կարելի է մեծացնել սարքի ինքնուրույնությունը՝ չդիմելով կուտակչի չափսերի մեծացման։ Լրագրողների խոսքով՝ Apple-ը ավելի վաղ պատենտավորել էր ծալովի սարքերի սնուցման տարրեր, բայց դրանք երկու անկախ կեսեր էին, միացած միմյանց հետ։ Այս մարտկոցը կարող է ինքնուրույն ճկվել եւ ընդունել անհրաժեշտ ձեւը։

«Հաշվի առնելով այն, թե որքան կոմպակտ պետք է լինեն մարտկոցները, ցանկացած ավելացում՝ առանց նկատի ունենալու այլ բաղադրիչների արժեքը, առավելություն է»,- նշել են հեղինակները։ Պատենտը կարող է ակնարկել, որ Apple-ը հետաքրքրվում է առաջին ծալովի iPhone-ի ստեղծմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ