News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 1.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Աշտարակի բաժին էր ահազանգել, թե Բազմաղբյուր և Նազրվան գյուղամիջյան ճանապարհին մի քաղաքացու են դանակահարել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. մարմնի ծակած-կտրած վերքերով 37 և 38 տարեկան երկու տղամարդ էին հիվանդանոց տեղափոխվել. մեկը՝ Փարպի, մյուսը Բազմաղբյուր գյուղի բնակիչ։

Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ ժամը 1-ի սահմաններում հիվանդանոց դիմած տղամարդիկ Բազմաղբյուր գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել են իրար։

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Փարպի գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ