Կալիֆոռնիայում դավադրության տեսություններով ոգեշնչված տղամարդն իր երկու մանկահասակ երեխա է սպանել, քանի որ նրանց մոտ «օձի ԴՆԹ» էր. այժմ նրան կարող է մահապատիժ սպառնալ, հաղորդում է NYP-ն:
40-ամյա Մեթյու Քոուլմանին մեղադրանք է առաջադրվել, երբ նա խոստովանել է իր 10 ամսական դստեր եւ 2-ամյա որդու սպանությունը, քանի որ նրանք ժառանգել էին «օձի ԴՆԹ» իր տիկնոջից եւ «հրեշ դառնալ»: Նա նաեւ ասել է հետաքննիչներին, որ ուսումնասիրել է Qanon եւ իլյումինատների դավադրության տեսությունները:
Քոուլմանի կինը հայտարարել էր ամուսնու անհետացման մասին օգոստոսի 7-ին, երբ վերջինս Սանտա Բարբարայում հեռացել էր տնից երեխաների հետ:
Նա սպանել է երեխաներին՝ հրազենից կրակելով, եւ ձերբակալվել է սահմանային մաքսային ծառայության աշխատակիցների կողմից:
Նրա տիկնոջը հաջողվել է հետեւել նրան «Գտիր իմ iPhone»-ը հավելվածի միջոցով: