News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Արևագալի ժամերգություն, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

«Էկումենիկ աղոթքից հետո համաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Ժողովականներին իրենց ուղերձները հղեցին Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։

Ուղերձներում մասնավորապես ընդգծվեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության դեմ իրականացվող ոտնձգությունների կանխարգելման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվեց միջկրոնական երկխոսությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազգային խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այս գործընթացում բարձր գնահատվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեական տարբեր կառույցների դերը։

Այնուհետև զեկույցներ ներկայացրեցին Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահ Հայր Վերապատվելի Քրիստիան Քրիգերը («Կրոնական հուշարձանների և սրբավայրերի անվտանգությունն ու պահպանությունը Եվրոպայում»), ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Սիմոն Մաղաքյանը («Կրոնական ազատության միջոցով կանխել Արցախի մշակութային ցեղասպանությունը»), ԵՊՀ դասախոս Համլետ Պետրոսյանը («Մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախ։ Արցախի Տիգրանակերտը»), Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը («Ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներն Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, կրոնական իրավունքների և Արցախի ժողովրդի ազատության դեմ»), գրող, մշակութային ակտիվիստ և ձեռնարկատեր Թոսուլա Հաջիթոֆին («Կրոնական ժառանգությունը՝ որպես միջոց խաղաղություն ու համերաշխություն խրախուսելու գործում»), «Բեթ Մարդութո» և «Գորգիաս» լրատվական կայքերի գլխավոր խմբագիր Ջորջ Քիրազ («Հայ-ասորական մշակութային փոխառություններ․ինչպես պահպանել պատմական ժառանգության ինքնատիպությունը»), Թաֆթի համալսարանի արվեստի, պատմության բաժնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին («Կարսի, Անիի հայկական հուշարձանները․ դասեր Արցախի համար»), ԱՄՆ Լաֆայեթի քոլեջի պատմության պրոֆեսոր Ռեյչլ Գոշգարյանը («Ապրելով Թուրքիայում ոչնչացված հուշարձանների և գերեզմանատների առկայության պայմաններում») և Զալցբուրգի համալսարանի քրիստոնեկան Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ժասմին Դում-Թրագութը («Փոքրամասնությունների մշակութային և պատմական ժառանգության պահպանումը»)։

Զեկույցների ավարտից հետո համաժողովն ամփոփեց իր աշխատանքը։

Սեպտեմբերի 11-ին ժողովականները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ»,- նշված է հաղորդագրությունում։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ