News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Lիբանանի առաջնորդները համաձայնության են եկել սուննի մահմեդական մագնատ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ նոր կառավարության ստեղծման շուրջ, հաղորդում է Associated Press-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիմնական նախարարների անուններն արդեն հայտնի են դարձել անցած շաբաթ. արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի քրիստոնյա մարոնիտ Աբդալլա Բու Հաբիբը, պաշտպանության նախարար կդառնա Մորիս Սլիմը, իսկ ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի շիա մահմեդական Յուսեֆ Հալիլը, ՆԳՆ ղեկավար, հավանաբար, կդառնա պաշտոնաթող գեներալ Մարվան Զեյնը սունիական համայնքից։

Տնտեսական ճգնաժամը, որը 1975-90 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր Լիբանանի կայունության ամենամեծ սպառնալիքն է, անցած ամիս հասավ բեկումնային կետի, երբ վառելիքի պակասը հարուցեց «անվտանգության ոլորտում բազմաթիվ միջադեպեր», որոնք ուժեղացրին Արեւմուտքի մտահոգությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ