News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պերուի ձախակողմյան «Սենդերո Լումինոսո» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Աբիմայել Գուսմանը մահացել է բանտում՝ 86 տարեկան հասակում, հայտնում է Associated Press-ը:

«Շաբաթ, սեպտեմբերի 11-ին, առավոտյան մոտավորապես 06:40-ին, Կալյաոյի ՌԾՈՒ բազայի տարածքում գտնվող խիստ ռեժիմի բանտում առողջության հետ կապված խնդիրների պատճառով մահացել է կալանավոր Աբիմայել Գուսմանը»,- ասվում է Պերուի կառավարության հայտարարության մեջ:

Գուսմանը ձերբակալվել էր 1992 թվականի սեպտեմբերին եւ դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

1980 թվականից ի վեր Պերուում «Սենդերո Լումինոսո»-ի ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 60 000 մարդ: Երկրին հասցված նյութական վնասը գնահատվում է մոտ 25 միլիարդ դոլար: Գուսմանի ձերբակալությունից հետո խմբավորումը սկսել է կորցնել ազդեցությունը, սակայն վերջին տարիներին ծայրահեղականների փոքր խմբերը շարունակում էին հարձակումներ գործել պերուացի զինվորականների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ