News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի շիաների համայնքի առաջնորդները պահանջում են ներառել իրենց ներկայացուցիչներին նոր կառավարությունում, որի կազմն արդեն հայտարարվել է, հաղորդում է TOLO News-ը:

Տասնյակ շիաներ հանդիպել են Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի հետ, որն անդամակցում է իշխանությունը խաղաղ փոխանցելու համակարգող խորհրդի մեջ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, Քարզայն արդեն անցկացրել էր խորհրդակցություններ Աֆղանստանի շիաների խորհրդի հետ, որի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կապված են երկրում երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն ապահովելու հետ:

Ավելի վաղ նախկին նախագահը կոչ է արել թալիբներին հեռացնել ձեւավորված կառավարության թերությունները՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքացի, ներառյալ կանայք, իրավունք ունեն մասնակցել երկրի կառավարման գործում եւ ծառայել ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ