News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Daimler եւ BMW համաշխարհային հայտնի ավտոկոնցեռնները պատրաստվում են սահմանափակել իրենց ավտոմեքենաների մատակարարումների ծավալներն ու շեշտադրել պրեմիալ հատվածը, որպեսզի սահմանափակեն դրանց գները նույն մակարդակում, որոնք գրանցվել էին համավարակի ժամանակ, հաղորդում է Financial Times թերթը:

Ընկերությունները խոստովանել են, որ միկրոսխեմաների պակասը, որոնց բախվել են համավարակի ընթացքում ամբողջ աշխարհի ավտոարտադրողները, հանգեցրել է նոր մեքենաների առաջարկի կրճատմանն ու դրանց գնի բարձրացմանը:

«Մենք գիտակցաբար ոչ բավարար չափով կբավարարենք պահանջարկը»,-հայտնել է Daimler-ի ֆինանսական գծով տնօրեն Հարալդ Վիլհելմը: Կոնցեռնն անցում կկատարի ավելի բարձր, լյուքսային հատվածին, հայտնել է նա:

BMW-ն նույնպես որոշել է կրկնել այդ քայլը: Կոնցեռնի ֆինանսական հարցերով տնօրեն Նիկոլաս Պետերն ասել է, որ ընկերությունը գրանցել է գնագոյացման ունակության զգալի բարելավում վերջին 24 ամսվա ընթացքում: Ուստի BMW-ն մտադիր է պահպանել մատակարարումներն ապահովելու մոտեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ