News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պրահայում Քիմիկո-տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հայտնագործել են մինի ռոբոտներ համաշխարհային օվկիանոսից միկրոպլաստիկը դուրս բերելու համար, հաղորդում է ScienceNewsForStudents հարթակը:

Մագնիսային ռոբոտները, որոնք տարբերվում են չափազանց փոքր չափերով, առաջացնում են քիմիական ռեակցիա, երբ նրանց վրա լույս է ընկնում, ինչի շնորհիվ փոքր բոտը շարժվում է ջրում որոշակի ուղղությամբ: Միկրոպլաստիկի մասերը հայտնաբերելու դեպքում սարքը սկսում է ոչնչացնել այն: Սարքը նաեւ կարող է ամրացվել աղբին, որպեսզի հետագայում այն ավելի հեշտ լինի հայտնաբերել:

Քիմիկոս Մարտին Պումերը, որը գլխավորում է նախագիծը, նշել է, որ գիտնականների վերջնանպատակն է ստեղծել մատչելի եւ էկոլոգիապես մաքուր ռոբոտներ, որոնց կարելի է օգտագործել աշխարհի ցանկացած կետում: Նրա խոսքով՝ առաջին հերթին այդպիսի տեխնոլոգիան կարող է օգտակար լինել կոյուղաջրերի մաքրման գործարաններում, քանի որ մինի ռոբոտները կարող են հեռացնել պլաստիկը նախքան այն կհայտնվի բաց ծովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ