News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել. սա իմիջիայլոց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկից հետո նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:

Արեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները:

Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի: Ինչում եմ  հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր  ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից,  լարվածությունը պետք է անցած լինի:

Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝  շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ