News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում դենգե տենդի զոհերի թիվը հասել է 114-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times of India-ն:

Երկու շաբաթ առաջ սկսված դենգե համաճարակից մահացածների թվում 88 երեխա է: Պետական ​​եւ մասնավոր հիվանդանոցներում բուժվում են հիվանդության ախտանիշներով մոտ 12 հազար հիվանդ` բարձր ջերմություն, թրոմբոցիտների քանակի կտրուկ անկում եւ ծանր ջրազրկում:

Դենգեի էպիկենտրոնն է դարձել Ֆիրոզաբադ շրջանը: Հիվանդության բռնկում է տեղի ունեցել նաեւ Մաթհուրա, Էտա եւ Մայնպուրի շրջաններում:

Իշխանությունների հրամանով` Ուտար Պրադեշում դենգե համաճարակի բռնկման պատճառով դասերը դադարեցվել են 1-ից 8 -րդ դասարանների աշակերտների համար:

Հնդկական բժշկական հետազոտությունների խորհրդի (ICMR) փորձագետների խումբ է ուղարկվել Մաթուրա՝ հիվանդության պատճառների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Այնտեղ բժիշկները դենգե հիվանդության կանխարգելման եւ հիվանդների բժշկական օգնության բարելավման հատուկ ծրագիր են սկսել իրականացնել:

Դենգեն փոխանցվում է մոծակների միջոցով, իսկ Հնդկաստանում այժմ անձրեւոտ սեզոն է, որի ընթացքում մոծակների թիվը կտրում աճում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ