News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թալիբները նախատեսում են հեռացնել աֆղանական համալսարանների ծրագրերից շարիաթի օրենքներին հակասող առարկաները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  վկայակոչելով Tolo News հեռուստաալիքը:

«Իսլամի օրենքներին հակասող յուրաքանչյուր առարկա դուրս կգա (ծրագրից)»,-  հեռուստաալիքը մեջբերում է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բակի Հաքանիի խոսքերը:

Այս պահին չի նշվում, թե կոնկրետ որ առարկաներից են իշխանությունները մտադիր հրաժարվել:

Բարձրագույն կրթության նախարարությունը նաեւ խոստանում է հետագայում գործարկել հատուկ ծրագիր, որը հնարավորություն կտա ուսանողներին սովորել արտերկրում:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հայտնել էր, որ ակնկալվում է, որ համալսարանի ուսանողներին փոփոխություններ են սպասվում ուսումնական ծրագրում. երկրորդական առարկաները կփոխարինվեն ավելի ժամանակակիցներով, որպեսզի աֆղանցիները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ